Վահանի առաջին գոլայինը

Էքստրակլասայի ընթացիկ առաջնության հերթական տուրի տնային մրցավեճում Վարշավայի «Լեգիան» 2։1 հաշվով հաղթեց Գդանսկի «Լեխիային»։ Տանտերերը հաղթական գոլը խփեցին 95-րդ րոպեին։ Գոլային փոխանցման հեղինակ դարձավ Վահան Բիչախչյանը, որը խաղադաշտ էր դուրս եկել 82-րդ րոպեին։ Սա Վահանի առաջին գոլայինն էր «Լեգիայի» կազմում։