Արմենների «փափուկ վայրէջքը»
Ֆեդերացիայի Արմենների վերջին ելույթները ձախողված պաշտոնյաների «փափուկ վայրէջքն» էր հարմարավետ կամուրջին՝ մի բարձր աթոռից մյուսին անցնելու համար:
«Տեֆլոնային մենեջմենթի» կամ «նոմենկլատուրային կարուսելի» դասական օրինակ, երբ պատասխանատվությունից խուսափելու համար բեմադրվում է «հեռացումը»՝ պահպանելով ազդեցությունը մեկ այլ կաբինետում։ Սա բեմականացված «հրաժարականների» կառավարչական կողմն է:
Կա նաև դրա հոգեբանական կողմը: Դանինգ-Կրյուգերի էֆեկտի մասին պատմել եմ դեռ անցած տարվա ապրիլին, երբ գիտելիքի և փորձի զգալի պակաս ունեցողները դա գիտակցելու կարողություն չունեն ու, չնայած կարող են սխալը սխալի հետևից անել, հակված են մտածել, որ իրենցից կոմպետենտ այդ գործում չկա, բայց կա սեփական անկոմպետենտությունը գիտակցելու պակաս, ինչի պատճառով նրանց թվում է, թե ամեն ինչ հրաշալի են արել, իսկ ձախողումների մեջ մեղավոր են ուրիշներն ու հանգամանքները։ Դե իսկ իրականությունից լրիվ կտրվածությունը, բացարձակ անսխալականության հավատն և արհամարհանքն երկրպագուների ու հանրության քննադատության հանդեպ խոսում է «Հուբրիսի սինդրոմի» նշանների մասին:
Ամփոփելով ֆիքսենք՝ «հրաժարականներըը» ոչ թե սեփական տապալումն ընդունելու քայլ է, այլ տակտիկական նահանջ՝ հանրային զայրույթի ալիքի տակից դուրս գալու և հարմարավետությունը պահպանելու համար։