Վահան Բիչախչյանը՝ Լեհաստանի գավաթակիր

Լեհաստանի գավաթի խաղարկության եզրափակչում Վարշավայի «Լեգիան» 4։3 հաշվով հաղթեց Շեցինի «Պոգոնին» և դարձավ երկրի գավաթակիր։ «Լեգիայի» կազմում հանդիպմանը մասնակցեց Վահան Բիչախչյանը՝ փոխարինման դուրս գալով 83-րդ րոպեին։
Բիչախչյանը նվաճեց առաջին տիտղոսը Հայաստանից դուրս։ Հատկանշական է, որ Վահանը այս տարվա սկզբին է միացել «Լեգիային» Շեցինի «Պոգոնից» հեռանալուց հետո։
Կարիերայի ընթացքում Վահան Բիաչխչյանը դարձել է նաև Հայաստանի գավաթակիր Գյումրու «Շիրակի» կազմում։ «Լեգիան» երկրի գավաթը նվաճեց 21-րդ անգամ։