Երեք էպիզոդ, երեք սխալ

Հայաստանի առաջնության հերթական տուրի Գյումրու «Շիրակի» մասնակցությամբ խաղին մրցավարները կայացրեցին ոչ միանշանակ որոշումներ։ Էպիզոդներից երեքում մրցավարը հյուրերի օգտին արձանագրեցին գոլ, որը խփվեց բացահայտ խաղից դուրս վիճակից ու մրցակցի երկու ֆուտբոլիստի չհեռացրեցին կարմիր քարտերով։
- Էպիզոդ 1
«Արարատի» ֆուտբոլիստը վայրկյանների տարբերությամբ դեղին քարտի արժանի երկու խախտում է թույլ տալիս, սակայն մրցավարը դեղին է ցույց տալիս միայն մեկ խախտման համար։
- Էպիզոդ 2
«Արարատի» ֆուտբոլիստը բացահայտ խաղից դուրս վիճակում է և իր ակտիվ գործողություններով խանգարում է և՛ պաշտպանին, և՛ ապակողմնորոշում, ապա խանգարում դարպասապահին։
- Էպիզոդ 3
«Արարատի» ֆուտբոլիստը խախտում է կանոնները հարվածելով Ռուդիկ Մկրտչյանի ոտքին, սակայն մրցավարը դեղին ցույց չի տալիս, որը կլիներ նրա համար երկրորդը։