Մրցավարը հորինեց, ֆեդերացիան «պեչադեց»

Մրցավարը հորինեց, ֆեդերացիան «պեչադեց»

Հայաստանի առաջնության հերթական տուրի մրցավեճում Գյումրու «Շիրակը» սեփական դաշտում մրցեց Երևանի «Նոայի» հետ: Հյուրերը հաղթեցին 2։1 հաշվով՝ շնորհիվ 11 մետրանոցի, որը խաղի ավարտից րոպեներ առաջ հորինեց գլխավոր մրցավարը։ Մինչ այդ ևս երկու 11 մետրանոց էր նշանակել, սակայն շիրակցիների դարպասապահին հաջողվել էր հաղթող դուրս գալ դուելներում։

Մի ողջ կոմիտեի անունից դրվագի հետ կապված Մելիքբեկյանի ֆեդերացիայի ֆեյսբուքը տեքստ գրեց․ «Շիրակ» թիմի ֆուտբոլիստը կատարում է սահանկում և չդիպչելով գնդակին՝ կոպտորեն հարվածում է մրցակցի ոտքին ու բլա, բլա, բլա․․․»

Ուրեմն, ամենագլխավորը՝ Հրայր Մկոյանը սահանկում չի կատարում։ Դրվագում նա փորձում է փակել գնդակի ճանապարհը։ Սա շատ կարևոր է տարբերակել։ Հրայրի գործողությունում ոչ մրցակցին հարվածելու միտում կա, ոչ էլ հարվածում է վերջնարդյունքում։ Պարզ ու հստակ երևում է՝ առանց մրցակցին դիպչելու Մկոյանի ոտքը դիպչում է խոտածածկին ու այդ պահին նրա ոտքին է կանգնում հարված կատարող ֆուտբոլիստը, կորցնում հավասարակշռությունն ու ընկնում։

Պնդումները, թե Մկոյանը պետք է խուսափեր որևէ կոնտակտից, սին են ու դատարկ։ Այս տրամաբանությամբ երկրորդ 11 մետրանոցի դրվագում չպետք է նշանակվեր 11 մետրանոց։ Էպիզոդում Վիդիչը օդային պայքարից հետո հանկարծակի կանգնում է մրցակցի ոտքին։ «Շիրակի» ֆուտբոլիստը այդ պահին նույնիսկ չի տեսնում մրցակցին, քանի որ հայացքը դեպի վերև է։ Թող խուսափեր կոնտակտից «Նոայի» խաղացողը։

Կարճ ասած՝ 9։0, 9։1, 12։1, 10։0-ներով նվաստացած, Ֆարերների պատմության մեջ ոսկե տառերով գրված ու խայտառակված ֆեդերացիայի կողմից այլ համատեղ տեքստ դժվար էր ակնկալել։