К7-ի արտահերթ օպերացիան․ մուտքը բաց է

К7-ի արտահերթ օպերացիան․ մուտքը բաց է

Երբ երկրի ֆուտբոլային գլխավոր մարմինն ընտրությունների նախաշեմին հանում է սեփական երկրի պետական լեզվի և տեղում ապրելու պահանջները, դա այլևս սխալ կամ թերություն չէ։ Կարճ ասած՝ կլանային համակարգ՝ կանոնադրական ռեյդերությամբ, հատկապես, երբ դա արվում է վախեցնող սառնասրտությամբ և բացահայտ ցինիզմով։

Թե բա արտահերթ ժողով՝ անդամների դիմումի համաձայն, իսկ թե ով կամ ովքեր են նախաձեռնել, տեղյակ չեն։ К7-ի գործակալներից մեկն էր, երևի, բոլորին հավաքել։ Վերջին անգամ որևէ արտահերթ հավաքի կամ ժողովի, որի կազմակերպչի անունը հայտնի չէ, հայ հանրությունը ականատես էր եղել, երևի, «Որոգայթը» դիտելիս։

Ինչևէ, մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ կամ կարող է նաև մնալ։ Մուտքն այլևս բաց է․․․