Ո՞րն է ֆեդերացիայի աշխատանքի թիվ մեկ ցուցիչը

Ո՞րն է ֆեդերացիայի աշխատանքի թիվ մեկ ցուցիչը

Ներքին խմորումներից ու խնդիրներից զերծ չեն եղել ու զերծ չեն Բրազիլիայում, վերջին ընտրություններին անգամ Ինֆանտինոն խառնվեց։ Անգամ նման պայմաններում վերջին վեց տարում Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան փոխել է երեք նախագահ, իսկ Բրազիլիայի ընտրանին վերջին անգամ տիտղոս է նվաճել ուղիղ վեց տարի առաջ։

Չէ, Մելիքբեկյանը չէ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի գործող նախագահը, ինչքան էլ, իրա ասածով, քիպ է Ջաննիի հետ, թեկնածուների թվում էլ չի եղել։ Վերջերս էլ միկրաֆոնի սվոցների ներքո ընդգծեց, որ հաստատ ինքը չէ։ Դրան նախորդած ելույթից ու հաջորդած մտքերից էլ չիմացողը կմտածեր, թե ինքը վաբշե ֆուտբոլի հետ կապ չունի, ուր մնաց դրա պատմական ֆիասկոների, Հայաստանի ֆուտզալի գործերով է խառը, կանանց ֆուտբոլն էլ ձեռի հետ բզբզում են, թե չէ Չեֆերինը կնեղանա։

Անցած վեց տարում սաղ, ինչ կա ֆուտբոլում ձախողել են ու պարտվել, բայց ելել պատմում են, որ իրանց աշխատանքի ցուցիչը էդ պատմական ու բացառիկ խայտառակությունները չեն։ Էդ դեպքում ո՞րն է․ բալելշիկ վախեցնե՞լը, վրացիներին ընդունե՞լը, Չեֆերինի ու Ջաննիի տված փողերով տոմս առնե՞լը, ռեմոնտ էնե՞լը, թե՞ Լոզանում պարտվելը։ Էս տրամաբանությամբ, Բրազիլիայի կոնֆեդերացիայի նախագահին պետք է ընտրեն ցմահ։ Իսպանիայում ընդհանրապես պետք է տեղի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը լինի ժառանգական։

Լուսանկարը՝ Արմենպրես

Պատրանքների մեջ են հայրենական ֆեդերացիայում, թե իբր իրենցից պահանջում են անհնարինն ու ձախողումներում մեղադրում, մինչդեռ հենց իրենք են քնում, զարթնում ու խոսում եվրոներից, մունդիլաներից, հունիսյան նվաճումներից։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքի թիվ մեկ ցուցիչը Հայաստանի ֆուտբոլի պատանեկան ու երիտասարդական հավաքականների, մասնավորապես Հայաստանի ազգային ընտրանու ցույց տված արդյունքներն են, իսկ դրանք պարզապես գոյություն չունեն՝ զրո։