Լեզվի սայթաքում, ֆուտբոլի կործանում

Լեզվի սայթաքում, ֆուտբոլի կործանում

Հոգեվարքի մեջ է մեր ֆուտբոլը, վիճակի ծանրությունը՝ ծայրահեղ ծանր։ Ռեանիմացիայի խիստ կարիք կա, բայց օրվա հերթապահների, նրանց նշանակողների ու դեռ վստահողների վեճին չէ։ Ընդունելուց, հերիք չէ, սխալ են ախտորոշել հիվանդությունը, փորձում են շարունակել անարդյունավետ բուժումն ու զբաղված են հեքիմությամբ՝ լեզվի լուրջ սայթաքումներով։

Հիվանդին սպանող ու նրա սերունդերին կեղեքող 1X2 վիրուսի դեմն առնելու փոխարեն պրոֆեսորի հայացքով ֆուտբոլային հեքիմները melnik a վակցինայից են խոսում, որի ժամկետն անց է, իսկ ազդեցությունը՝ զրոյական։ Մոտավորապես ասում են գոհ եղեք, որ գոնե դա տալիս ենք։

Ընդունելուց իրենց թվում էր՝ ֆուտբոլի ակումբային օրգանի բուժումը, այն էլ պրոֆեսիոնալ մակարդակով, կարող են արագ կազմակերպել, բայց հետո՝ կարճ ժամանակ անց, փոխել են կարծիքը, քանի որ, ըստ նրանց, առկա պայմաններում դա հնարավոր չէր։

Տարիներ անց կրկին իրենց թվում է՝ հնարավոր է ու կովիդը, արցախյան ու ուկրաինական պատերազմները, Ասադի գահընկեց լինելը, Տրամպի ընտրությունն ու իրենց աղետաբեր գործունեությունը դրա համար շատ պարարտ հող են ստեղծել։ Իրենց թվում է, հասկանո՞ւմ եք, մի հատ էլ մուննաթ են գալիս:

Ֆուտբոլը հասցրել են հոգեվարքի, բայց պնդում են, որ գործից հասկանում են։ Պատմում ամենավերևներում, որ տված խոստումները չեն լինում, որովհետև, երևի, ֆինները ֆուտբոլ ձեռքերով էին խաղում:

Դեռ շնորհակալ եղեք, ասում են, որ իրենց անօգուտ բուժումը, բացթողումներն ու ոչ կոմպետենտությունն ի ցույց դնելու համար չեն ծեծում, երկրից չեն վտարում:

Հասցրած վնասն անասելի է ու անչափելի, վերքերը խորն ու երկնիշ թվերով։ Դեռ հարց է՝ հնարավո՞ր է արդյոք դուրս բերել ֆուտբոլը կոմայից։ Հասկանալու համար առաջինը պետք է բուժելու ցանկություն հայտնեն հենց ֆուտբոլիստները՝ հրաժարվելով անօգուտ դեղատոմսերից, որոնց վրա պարզապես գրված է դեղ։